Hovhannes Tumanyan
Պանդուխտն երգեց օտար երկրում...
Պանդուխտն երգեց օտար երկրում
Եվ սրտաբեկ հոգոց քաշեց,
Երբ որ տխուր յուր երգերում
Անցած ուրախ օրերն հիշեց։
Մարմնով տկար, հոգով տխուր
Շուրջը նայեց մեկը չըկար,
Որ տար գեթ մի բաժակ ցուրտ ջուր,
Ողբաց պանդուխտն անմխիթար։
Եվ նա խնդրեց անժամանակ
Հանգստության լուռ գերեզման,
Անհույս երգեց վերջին նվագ
«Արի՛, չարքաշ կյանքիս վախճան.
Էլ ույժ չըկա, բարյավ մնաք,
Դուք սև օրեր պանդխտության,
Դո՜ւն, հայրական հեռու տնակ,
Եվ երազներ պատանեկան։
Իսկ դուն արի՛, քաղցր հիշատակ,
Կորցրած սիրո, վայելչության,
Արի ինձ հետ իբրև սփոփանք
Գերեզմանիս լուռ տխրության»։
Մեռավ պանդուխտն, բարյավ մնաք․․․
Գիտեք, որքան ձեզնից թաքուն
Խեղճը հեծեց, ողբաց մենակ․․․
Գեթ ողորմի տվեք հոգուն։
1890
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Ghazaros Saryan
Aria and Toccata for violin and piano
Electricity in the Village of Malishka, 1969
Play Online