Hovhannes Tumanyan

նամակ Անուշավան Աբովյանին

Թիֆլիս ― Կամենեց-Պոդոլսկ
1892 թ․ մարտի 24. Թիֆլիս

Սիրելիդ իմ Անուշավան․

Վաղուց երևի սպասում ես իմ նամակին․ ես ուշացրի, որ բազմաբովանդակ լինի, և, մանավանդ, ավետիք տամ, թե «ազատված եմ կոնսիստորիայի գրագրի պաշտոնից»։

Այո՛, իմ չար բախտը և մի քանի գրականական բարեկամներիս բարեսրտությունը ինձ այժմ ձգել են Հրատարակչական Ընկերության գրասենյակը և ես այժմ գրասենեկապետ եմ (конторщик), սկսած ամսույս 22-ից։

Խորին տրտմությամբ հետ եմ նայում հինգ հոգեհան տարիների անցյալիս վերա, որպես մի գերեզմանի, մի դժոխքի, որից դուրս եմ եկել (?)․ բայց արդյոք առո՞ղջ եմ մնացել, կենդանի՞ եմ․ ահա խնդիրը։ Մարմնով՝ ո՛չ, բոլորովին ոչ, իսկ հոգուս ընդունակությունների մեծ մասը կորցրել եմ։ Այս թողնենք, ներկա պաշտոնիցս շատ գոհ եմ առայժմ, գոնե գործ ունեմ կրթված շրջանի հետ։ Կոնսիստորիայում, մանավանդ վերջին օրերս, հաճախակի վիճաբանություններով անտանելի էր դառել իմ մնալս։ Այդ վիճաբանությունները այնքան սուր կերպարանք ունեին, որ արժե այս նմուշը– առհասարակ անդամների հետ է լինում վեճը և դիվանապահի― մի խոսքով քահանաների մի օր, մոտ օրերս, անդամ տեր-Գևորգն ու տեր-Աշոտը և կոնսիստորի ծառայողները շրջապատել էին ինձ առավել ոգևորված, որովհետև Արծրունին յուր խմբով դուրս էր եկել բողոքելով Մամբրեի բռնության դեմ, որի դեմ ես ոտով գլխով

բողոք էի դարձել․ Այստեղ աստծո մատն է խառը, շուտ-շուտ կրկնում էին տերտերները, իրականությունից խույս տալով եթե աստծո մատը խառը լիներ, դուք քահանաներ չէիք լինիլ, ասացի ես, այստեղ էլ չխոսացին, այլ մի բան որոճալով լուռ ցրվեցին, դուք ի՞նչ եք կամենում, հարցնում են մյուս օրն ինձ, այն, որ մի նոր Մակար չունենանք․ և այլն և այլն․ նորից կատաղեցան․ որ մինն ասեմ։ 365 հայրապետների նզովքը դրանց ամենալավի գլխին, մի խոսքով։

Որ փողոցովն անց ես կենում, հարցնում են «ընչական ես»․ զարմանալի է․ այս մարդիկը կարծում են, թե ոչ թե թերթն է պատկանում մարդկանց, այլ մարդիկ թերթին, այնպես, ինչպես անասունները արածացնողին։ Բան է, թե որ քեզ ցույց տվիր մի հարցում համակիր մի որևէ թերթի, էգուց այդ թերթի խըմբագիրը մի հիմար բան արավ քեզ վրա են ծիծաղում․ ի՜նչ լոգիկա, կարծես ես խմբագրի կամքը լինեմ կամ գիտությունը։

Այս նամակս գրում եմ բոլորովին խառնի-խուռն և նամակի արժանի նյութեր թեև շատ կան, բայց տրամադրված չեմ կարգով արձանագրելու, սրանից հետո կաշխատեմ խոսալ դեռ քո և իմ մասին․ այսինքն քո նամակներիդ արած տպավորությունների մասին և իմ կատարած մեծագործությունների– գրականական աչքի ընկնող երևույթների վերաբերությամբ և նշանավոր հասարակական ընթացիկ անցքերի։

Այս նամակիդ մի քանի կետերը անկեղծ զգացմունքդ էին բերել և Ռուսաստանի քաղաքներից մեկի անունով ամբողջ Ռուսիայի ներքին վարք ու բարքի և ներքին քաղաքական ուղղության արտասվելի գաղափարը։

Ծերության օրերում ես էլ հրապուրվել եմ կամ թեկուզ սիրահարվել, բյսյց սա զուտ ճաշակի զմայլմունք է և․․․ է՛հ, ուրիշ ինչ անենք։ Հետո ինչ դուրս, կգա չգիտեմ, միայն առայժմ մի քանի՛ ոտանավոր են դուրս, եկել։

Այսօր առավոտյան գրասենյակն եկա, և մենակ լինելով մի սորումը վեց թերթից մի վեպ գրեցի, առանց ստորակետ դնելու։ Այս վեպիկը պատմում է «Գյուղացու ձախորդությունը»։

Այ տա, հա՛, լավ միտս ընկավ, էն էր մոռանում էի, ահրմ հանգույց ու լուծում էիր ուզել։

Ես որ նամակիդ մեջն էս բաները կարդացի, ասի, ա՛խպեր, սրանք ինչ պետք է լինեն․ վերջը միտս եկավ, որ լուծումը անպատճառ ապտեկումը կգտնեմ․ ասեցի, հալբաթ հանգույցի համար էլ կհարցնեմ մագազիններումը կամ բաղկալխանումը․ ո՞վ գիտի, կարելի է ագուրցի լինի ղազախների համար։

Ապտեք գնալիս ճանապարհին պատահեց մի ծանոթ հուսումնական, թե՝ էդ ո՞ւր ես գնում․ պատմեցի։

Սա սկսեց ծիծաղել, ես մնացի կանգնած, երեսին պելացած․ վերջն ուշքի եկավ, թե՝ ա՛յ տնաքանդ հանգույցը էն ա, որ մի վեպի կամ պիեսայի մեջ, օրինակի համար, առաջ ծանոթացնում են գործողներին, նրանց նպատակը, ձգտումը, հանգամանքները կապում են կամ իրար դեմ դնում և ապա երբոր բանը բացվում է վերջանալու համար, և մոտենում է վախճանին աստիճանաբար, այդ էլ կոչվում է լուծումն։

Սրանից դենը դու գիտես, բայց այս ձևականությանը, կանոններին աշխատիր չստրկանաս։

Հենց նոր (28-ին նամակս կիսատ էր մնացել 4 օր շարունակվում է) ստացա վերջին նամակդ քո հիշատակարանից մի կտոր։ Բայց չէիր կարող տո՛ ախմախ, մի քիչ բարակ թղթի վրա գրել, որ այստեղ ինձանից 14 կոպեկ չէին առել «доплатит»-ով։

Էսօր թղթերիս մեջ գտա մի ոտանավոր փոքրիկ экспромпт, տակին գրած 89 թ. «վեչերում»․ բանից դուրս է գալիս, որ մի տխուր բն<ավորության> տեր սիրելի Նազելիի ուրախությունը ինձ շատ է դուր եկել և ես գրել եմ․―

Ա՛խ, երանի թե լիներ մի հնար
Այդ ժպիտը միշտ քո դեմքին մնար․
Ես վախենում եմ մի ժամից հետո
Անցնի խնջույքը, և կյանքից դժգոհ
Մտածմունքներով դարձյալ դու տխրես․․․
Ա՛խ, երանի թե մնայիր այդպես․․․
Քո Հովհաննես

Ա՛յ տղա, քիչ էր մնում մտահան անեմ․ ընկերներիդ բարևիր իմ կողմից և մյուս նամակով դրանց անվան և ծառայության ցուցակն ուղարկիր։

Be the first who will comment on this
Yatuk Music
Dreams
Arno Babajanyan

Dreams

March 29 1963 NYC
March 29 1963 NYC
Play Online