Hovhannes Tumanyan

Մեր ազգային վիպասան Պերճ Պռոշյանցին՝ իր քառասնամյակին

Այնտեղ ծնված ու մեծացած,
Ուր դարեվոր վըշտերն հայի
Ծանր ու մռայլ կան լեռնացած,
Ինչպես Մասիսն այն վիթխարի։

Դու ընտրեցիր քեզ ուսուցիչ
Ազգի վերքերն ողբերգողին,
Քառսուն տարի ձեռքիդ գըրիչ,
Անցար, բռնած նորա ուղին։

Հայ գյուղացին ցավեր ուներ

Խեղդված իրան խուլ խրճիթում,
Այն ցավերին լեզու տըվիր
Ու խոսեցրիր ամեն սըրտում։

Այդ սրբազան գործի համար,
Այժմ ահա, ծեր օրերիդ,

Մենք գալիս ենք երախտապարտ
Պըսակ դընել ալիքներիդ։

Եվ թող ապրի անմահ փառքով,
Ով որ ցավը թույլ թըշվառի
Կարեկցության հզոր խոսքով

Դարձնում է ցավն իր աշխարհի։

1899
Be the first who will comment on this
Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria

The girl and the moon
The girl and the moon
Play Online