Hovhannes Tumanyan
Հազարան Բըլբուլ
Երբ դեռ շունչը արարչական ծավալվում էր օդի մեջ,
,
Եվ տիրում էր ամենուրեք սերն ու հանգիստն անվրդով․
Եվ գառն ու գել դեռ միամիտ խաղում էին իրար քով,
Սուրբ ու առատ էն ժամանակ, արևլուսի կողմերում,
Բարի Ալամ թագավորն էր < . . . > իշխում ու տիրում։
Իշխում էր նա արևի պես, որ ամենքին կենսաձիր,
Իրեն լույսն ու ջերմությունը շըռայլում է անխըտիր,
Կամ թե գարնան անձրևի պես, որ թափվում է հորդառատ,
Զովացնում է ու լիացնում, չի հարցընում լավ ու վատ։
Բարի լուսի հետ կանգնեց սգավոր պառավը որդու դիակի վրա, ձեռքերը դեպի երկինք տարածեց ու կանչեց.
Ո՜վ լուսեղեն, դըռներըդ բաց,
Հող ու ջըրի առատ աստված,
Ո՜վ, որ էսքան բարիք ու փառք՝
Աշխարքն անծեր, ծովերն անտակ
, փըռել, լըցրել,
Ո՜վ , քեզ եմ խընդրել.
Ինչպես որդիս իր մոր գըրկին
Մեռավ կարոտ աչքն աշխարքին,
Նըրանք էլ թող մնան էնպես
.
Եդեմ այգին կըտրի թող փուշ,
Իրենք գազան չար ու ապուշ։
Էսպես կանչեց, ու, ո՜վ սարսափ, փոխվեց դըրախտն էն անուշ,
Ծառը կըտրեց կոպիտ մացառ, որթը բաղեղ, վարդը փուշ.
Պահնորդ մարդիկ դարձան գազան զուրկ նշանից մարդկային,
Կորցրին և տիպ, և քնքշություն, որ ի ծընե ունեին։
Սոսկաց արքան, ծեր, բազմափորձ մարդիկ կանչեց իր ատյան,
Ո՜վ է, ասավ, ձեզնից տեսել կամ իմացել էսպես բան.
Ինչ պատիժ է, որ գալիս է ինձ ու երկրիս բովանդակ,
Եվ ինչ ճար կա < . . . >
Խոնարհեցին մեծ ծերերը գլուխները ալեզարդ,
Թող շատ ապրի Ալամ արքան ոսկի գահին իր հաստատ,
Հազար տեսակ ցավի տուն է էս աշխարքը անցավոր,
Ու թվում է մարդու համար ամեն մի ցավ անսովոր.
Բայց դու եղիր համբերատար, միտքդ պահիր երկար,
Ցավը պետք է մարդր քաշի, ոչ թե անշունչ սար ու քար:
Էս աշխարքում ոչ առաջին, ոչ վերջինն ես դու մենակ.
Պատահել են Էսպես դեպքեր կյանքում ամեն ժամանակ.
Մենք չենք տեսել, բայց լսել ենք, որ մեզանից շատ առաջ
Գորտ ու գազան մարդ են դառել, մարդը դառել գայլ կամ արջ.
Բայց թե հե՞ր Է էս պատիժը այժըմ գալի քեզ վըրա,
Անգետ ու մարդիկ ենք մենք էդ ղրկողը կիմանա։
Մենք է՛ն գիտենք, որ նա, ով որ ցավ է տվել ու աղետ.
Ստեղծել է ամեն ցավի ճարն ու իրեն հետ։
Չըկա մի ցավ արևի տակ, չըկա մի < . . . >
Որ չունենա գիտությունը նրան մի դեղ կամ դարման.
Գիտությունը լույս Է, արքա, աշխարհ իջած երկնքից,
Ճարեր ունի քաղած֊քամած ամեն հանքից ու տունկից.
Ետ Է բերում նա մեռելին հոգեվարքից իր վերջին,
Մի հոգին Է միայն պակասում հավասարի արարչին։
Մի բան չըկա վեր երկընքում, երկրի վրա ու տակին,
Ողջ զընընել, ողջ մաղել Է խաղալիք են իր ձեռքին։
Կանչիր թող գան քո տերության մեծերն ուսյալ ու գիտուն,
Եվ քո մարդկանց և քո այգուն նրանք կանեն օգնություն։
Էսպես ասին, պատվեր տվավ թագավորը (ծերունի),
Կանչեց երկրի ամեն կողմից գիտուններին անվանի։
Ո՛վ գիտուններ, բացեք տեսնեմ, ի՞նչ տեսիլք Է արդյոք սա,
Որ ծերության անկար օրով իմ աչքերով ես տեսա։
Եվ ի՞նչ հնար կա < . . . > երկրի վրա ու տակին,
լցրեք նորից եղեմական իմ այգին.
հավիտյան,
հոգին բանական։
Էսպես ասավ, գլուխ տվին գիտունները արքային.
Թող շատ ապրի Ալամ արքան ողջ ու հաստատ իր գահին.
Էս աշխարհում ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,
Էն պատճառն էլ ուրիշ պատճառ։ Էսպես անվերջ, անդադար,
Մինչև պատճառն սկզբնական՝ ծագման խորհուրդն Էս կյանքի,
Մինչև սկիզբն սկիզբների՝ ակն ու աղբյուրն ամենքի։
Ընչի համար էսպես է էս, շահ լինի քեզ թե վընաս,
Պետք է քննես, առաջ բերող նրա պատճառն իմանաս։
Երբ իմացար, թե էս ընչից էս ինչ բանն է գալի,
Կարող ես դու առաջ բերես և հետևանք ցանկալի։
Եվ արդ, քանզի ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,
Իսկ էն, ինչ որ պատճառ ունի, ունի նաև իրեն ճար,
Մի՛ տրտմիր դու, մեծ թագավոր, մեզ տուր միայն ժամանակ,
Որ քընընենք ու էս ցավի պատճառն ու ճարն իմանանք։
Ու գընացին քառսուն ցերեկ, քառսուն գիշեր տըքնեցին,
Ցերեկն անդուլ, հանգիստ չառան, ոչ գիշերը՝ քնեցին,
Քըրքըրեցին, քընընեցին ամեն գրվածք ու գրյանք,
Երբոր անցավ քառսուն օրը, եկան դարձյալ ապարանք։
Թող շատ ապրի Ալամ արքան ողջ ու հաստատ իր գահին,
Գլուխ տվին, էսպես ասին արքային։
Քըրքըրեցինք, քընընեցինք մենք գաղտնիքը էս կյանքի,
Սահմանեցինք , տեղն ու ցեղը ամենքի.
Առանք մարդուն, որ օղն ու կապողն է վերջին,
Իջանք ներքև շարքով մարդուց անցանք մենք արջին,
Արջից հավքին, հավքից սողունն ու սողունիցը ձըկան,
էսպես հերթով հասանք մինչև էակները նախնական,
,
Որոնք ունեն իրար ներհակ զորություններ լավ ու վատ,
Ու միանում ու լուծվում են, մաքառելով անընդհատ
էսպեսով էլ հորինում են ելևէջներ կյանքի մեջ,
ՈւյԺ կամ ծյուրում, ախտ կամ եռանդ, ձիրք ու ծնունդ և կամ վերջ․․․
Ու էս աշխարհքում ամեն մինը մի կյանքով
Ծնվում, մեռնում, փոփոխվում է մի ընդհանուր օրենքով։
էս ինչ հյուլեն ներհակավոր էն հյուլեին միացավ,
Ու փուշն ահա թերթեր տվեց, անուշ բուրմունք ունեցավ,
Կամ չէ < . . . > կատարվեց այլ միացում հակառակ,
Ու վարդն ահա փոխվեց, դառավ անհոտ մի փուշ հասարակ։
Արյան մեջ էլ էս ինչ հյուլեն պակսեց կամ չէ՝ շատացավ,
Ու մարդն ահա այդ կերպարանք արջի պատկեր ստացավ․․․
Էդ ամենը հրաշալի կանչեց արքան անհամբեր.
Բայց ասացեք, ո՜վ խորիմաստ, ո՜վ բազմագետ դուք գետեր,
Ինչպես անենք, որ իմ այգին դառնա դրախտն առաջվան,
Իմ մարդիկը գազանացած՝ կրկին լավերն է՛ն ։
էսպես կանչեց, գլուխ տվին գիտունները արքային.
Թող շատ ապրի Արամ արքան բարձր ու հաստատ իր գահին.
Ճարեր արինք, դեղեր բերինք, աշխատեցինք մենք անքուն,
Հնար չեղավ, դեղ֊ճար չեղավ ոչ քո մարդկանց, ոչ այգուն․
բերինք֊արինք փուշը մնաց Էլ ետ փուշ.
Ու գազանը դարձյալ գազան՝ դաժան, կոպիտ ու ապուշ..․
Միտք Էր անում տարակուսած դժբախտ արքան Հուրանի,
Հանկարծ կանգնեց իր առաջին մի անծանոթ ծերունի։
Մի ծերունի պայծառ ու վեհ, ինչպես տեսիլք սրբազան,
Ալիքներին ծաղկեպսակ, ձեռին կաղնի գավազան.
Միրուքն երկար, մինչև գոտին, սիպտակ, ինչպես նորեկ ձյուն.
Քայլքը թեթև, դեմքը զվարթ, ու հայացքը իմաստուն.
Ողջո՜ւյն, ասավ, բարի Ալամ, ողջույն վշտոտ թագավոր,
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․>
Թե հնար կա քո մեծ վշտին, թե մի ճար կա քո ցավին,
Էն Հազարան ազնիվ հավքն է, որ դու չունիս տակավին,
Որ երգում է հազար ձենով, հազար ձևով կանչելով,
Հետն էլ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով.
Եթե խոսի <․ ․ ․ > նա մի օր,
Փուշ ու տատասկ վարդի կըփոխվեն, վարդ կըծաղկեն նորից նոր․
Ու պահապան քո , որ դառել են այժմ արջ,
Ետ կը դառնան քնքույշ մարդիկ, ազնիվ ու լավ, քան առաջ․․․
Ո՜վ երկնառաք բարի դու Տեր, գոչեց արքան <. . ․>
Պարգև կըտամ ինչ որ ուզի ավետաբեր քո լեզուն,
Բայց ո՞ր երկրռւմ, ո՞ր անտառում, ո՞ր սարում է նա երգում․․․
Միշտ երջանիկ կախարդական անկոխ, անմեռ աշխարհքում․․․
Ասավ ծերը, քամի դարձավ ու չըքացավ իր աչքից,
Ապշեց արքան, քշվեց արքան աչքով տեսած հրաշքից։
Երեք կըտրիճ որդի ուներ Ալամ արքան ալևոր,
Կանչեց իրեն երեք որդուն ու արքունիքն իր բոլոր։
Տեսա՞ք, ասավ, սիրուն որդիք, ինչ պատուհաս մեզ հասավ.
Մեր տերության միակ զարդը, միակ փառքը փըչացավ։
Ես՝ ծերունի, սրբի տեղակ ցուպ եմ արդեն ձեռս առել,
Այժմ էլ վըշտից ծունկս կըտրել, աչքիս լույսն է խավարել․
Ժիր մարդիկ եք– զենքներդ առեք, ձիանք հեծեք ամեհի,
< . . . > գըտեք ։
եկավ ավագ որդին]. Ո՜վ մեծափառ մեր ծընող,
Ես ձի կելնեմ, զենքըս կառնեմ, կերթամ, կանցնեմ հողից հող.
Չեմ վախենալ, ետ չեմ դառնալ, ով որ կուզի դեմըս գա,
Յոթ գըլխանի վիշապ լինի, դև ու հըրեշ, թե հըսկա.
Ահա այսպես <․ ․ ․> կըտոր֊կըտոր ես կանեմ.
Երկնում լինի վայր կըբերեմ, ծովի խորքում կըհանեմ։
(Սուրը պալատականների մեջ պըտտեցնում Է)։
Պալատական կանայք սարսափահար ճչալով խմբովին.
Օ՜, սարսափելի Է ո՞վ կըկանգնի նրա դեմ։
Պալատականները
։
Ապա խոսեց միջնակ տըղեն՝ նույնպես գոռոզ մեծ բերան,
Հայրիկ, ասավ, ես կըբերեմ խաս բյուլբյուլը Հազարան
Կուզես հիմի նըշան արա, օր ու ժամ,
Ու թող լինիմ մորըս որդին, եթե հանկարծ ուշանամ,
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ >
(Վերջում լըսվում Է մեղմ նվագածություն և երգի ձայնը, ծաղկեպսակը գըլխին, քնարը ձեռքին, ոգիներով աղջիկներով շրջապատված գալիս է Արեգը).
Ծաղկապսակ բըլուրներից,
Արշալուսի ժամերին,
Նա ժըպտալով՝ կանչում է ինձ
Դեպի աշխարքն իր Վերին։
Խոր ու խաղաղ անտառներից,
Լըռության մեջ էն խորին,
Շըշընջալով կանչում է ինձ
Դեպի աշխարքն իր Վերին,
Կարկաչահոս մեր ջըրերից,
Երբ թախծում եմ ափերին.
Կարկաչելով կանչում է ինձ
Դեպի աշխարքն իր Վերին։
Ո՞վ է կանչում, զավակս,
Անտեսը, հայր։
Եվ պալատականներն իրար աչքով արին ու ծիծաղեցին քթերի տակ․․․
<․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ >
.
Թե չէ, եթե ուշք դարձնես ու ընկնես նրանց հետ,
Քեզ կըհաղթեն ուշքդ կըտիրեն <․ ․ ․ ․ ․>
Կընկատես ապարանքը <. . . . ․>
Երբ այսպիսով կըմոտենաս ապարանքի դըռներին,
Խոյն ու առյուծ կանգնած են նրա երկու կողմերին,
Խոյի առաջ միս է դըրած, իսկ առյուծին՝ կանաչ խոտ,
Եվ սովատանջ նրանք կանգնած հսկում են միշտ իրար մոտ.
Դու կըփոխես խոտը խոյին միսը կըտաս առյուծին,
Ճամփա կըտան ու կըհասնես <․ ․ ․ ․>
[․ ․ ․ ․ ․ ներս կըմտնես ապարանք․․․
Ներս կըմտնես ․ ․ ․ ․ երգի դայլայլ, վարդի բույր,
Իրար ետևից կանցնես յոթը . . . վարագույր,
Այնտեղ փայլ վանդակում երգում է հավքն այն չքնաղ
Ու երգի հետ մշտադալար վարդ է թափում ու թափում։
վարդերի բույրով, երգի ձայնով
Իր լուսեղեն նուրբ մահիճում քնած է վեհ տիրուհին–
Այստեղ հիշիր, զգույշ կացիր մոտ չըգնաս դու նըրան.
<․ ․ ․ ․> չի դիմանալ և ոչ մի սիրտ
Ու կըհաղթվես նրա գեղեցկության թովչանքից
Ու կըզըրկվես այն բյուլբյուլից քո կյանքից։