Gevorg Emin

Գրագողության մասւն

"Պարույր Սևակը
սրանից է այս տողը վերցրել,
իսկ սա՝ նրանից ..."
Բայծ դու ի՞նչ գիտես
՞ինչ ես հասկանում
քեզ քո հայհոյած գրո՜ղը տանի ...
Մեղուն մի ծաղկից ա՜յս է վերծնում,
իսկ այն՝ նրանի՜ց,
բայծ նա փոշի է վերցնում միայն
ծաղկից ու ծառից,
իսկ մեղրն ստեղծում ... իր էությունի՜ց,
իր ներքնաշխարհի՜ծ ...
Թե հե՜շտ է փոշուծ մեղր ստեղծել,
դու՜ ել վերցրու՝
կուզես սրանից,
կուեզես նրանի՜ց, -
Ո՞վ է արգելում և կամ քեզ նեղում ...
Բայց ... վերցնես էլ, ի՜նչ պիտի անես,
եթե պոետ չես,
Երգի մեղու չես,
այլ ... իշամեղու՜:
1968-1969

Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Support us! Buy our art based products from online shop