Gevorg Emin

Այս էլ քանի անգամ

Այս էլ քանի~ անգամ ասեմ,
Որ քո սիրո ճախրին վսեմ
Կապույտ երկի~նք է հարկավոր.

Որ քո սիրտը երախտավոր
Զու~ր ես տալիս… ապերախտին.

Որ քո բախտին
Հարկավոր է ուրի~շ ճամփա.

Որ ես ամպած
Լոկ արցո~ւնք եմ աչքիդ բերում.

Որ քո գրկում,
Բայց գերվում եմ ես ուրիշո~վ.

Որ հին հուշով,
Ես ուրիշի տո~ւն եմ գնում.

Բո~ւյն եմ դնում,
Ինչպես ծաղկած վարդենուն… բո՛ւն.

Որ դու անքուն,
Զո~ւր ես անվերջ ինձ երազում.

Որ դու սարերն ի վեր վազո՛ւմ,
Իսկ ես` սարից ցա~ծ եմ գնում…

Էլի՞ ասեմ,
Սակայն մեկ չէ՞_ասե~մ- չասե~մ,_

Երբ ինչքան շա՛տ եմ քեզ տանջում,
Դու այնքան շա~տ ես ինձ կանչում.

Ինչքան սրտիդ ցա~վ եմ բերում,
Դու այնքան… լա~վ ես համբուրում.

Ինչքան ասո՛ւմ,_
Այնքան շա~տ ես ինձ երազում

Ու համբույրով
Կիսա~տ թողնում իմ խոսքն էլի…

Ինչքա~ն ասեմ քեզ… սիրելի՛ս…

Be the first who will comment on this
Yatuk Music
New flower
Elen Yolchyan

New flower

A woman with a mirror
A woman with a mirror
Play Online