Avetik Isahakyan
Վիկտորիա Աբովյանին, 1911թ․, հուլիսի 25, Կարին
Սիրելի Վիկտորիա.
Արդեն մի շաբաթ է, որ Կարինումն ենք. լավ օրեր անցկացրինք, բայց հոգեպես ես միշտ տխուր եմ եղել, թվում է, որ այս ճամփեն շա՜տ է երկար, և վերադարձը ո՜ւշ է լինելու։
Այսօր ճանապարհվում ենք դեպի Տրաաիզոն, վեց օրվա անծայր ճամփա է. նրանից հետո էլ ծովով երեք օր, և կհասնենք Կ. Պոլիս: Ճանապարհից կգրեմ, իսկ մանրամասը՝ Կ. Պոլսից։ Ամեն օր նայում եմ «Մեծ արջին», և թվում է, որ քո հայացքն էլ է հառած այնտեղ - ա՛յ այս աստղին...
Առայժմ սրտագին համբույրներ քեզ և բժիշկին,
մնամ քո՝ Ավետիք
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
George Gurdjieff
Song of the Aisors
Armenia
Play Online