Avetik Isahakyan
Սալնո ձորերում, կըռվի ձորերում
Սալնո ձորերում, կըռվի ձորերում
Հայդուկն է ընկել խոր վերքը սըրտին, -
Վերքը վարդի պես բացված կարմըրուն,
Ու ձեռքն է գըցել կոտրած հրացանին:
Արնոտ դաշտերում ծըղրիդն է ծըղրում,
Հայդուկն է ընկել մահվան խոր քընով.
Հայդուկը հոգում երազ է տեսնում,-
Հայրենի աշխարհն ազա՛տ, ապահո՛վ…
Տեսնում է… արտում շընկշընկում,
Փայլուն գերանդին զընգում է անո՛ւշ.
Ու փոցխ են քաշում սիրուն աղջըկունք`
Հայդուկի վըրա երգելով անո˜ւշ…
Սալնո ձորերում ամպեր են անցնում,
Հայդուկի վըրա արծիվն է գալիս.
Ա˜խ, սև աչերը արծիվն է հանում.
Հայդուկի վըրա ամպերն են լալիս…
1900
Քյուսնախտ
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
David Balasanyan
Come
The Ninth Wave
Play Online