Avetik Isahakyan

Սև աչերեն շա՛տ վախեցի՛ր

Սև աչերեն շա՛տ վախեցի՛ր, -
Էն մութ, անծեր գիշեր է.
Մութըն ա՛հ է, չարքեր շա˜տ կան, -
Սև աչերը մի՛ սիրե:

Տես իմ սիրտըս – արուն-ծով է.
Էս չարքերը զարկեցին
Էն օրվանեն դադար չունիմ, -

Սև աչերը մի սիրե…

1897
Ալեքսանդրապոլ

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Support us! Buy our art based products from online shop