Avetik Isahakyan
Քայլում եմ մենակ անտառի խորքում
Քայլում եմ մենակ անտառի խորքում,
Դեղին տերևը թափվում է վերաս.
Ո՛չ վիշտ եմ սգում, ո՛չ սեր եմ երգում, -
Իմ հոգում չըկա ո՛չ աստղ, ո՛չ երազ:
Եվ մըխրճվում եմ անտառում խավար,
Չեմ տենչում գտնել դարձի արահետ.
Տերևների պես ծեծվա˜ծ, հողմավա˜ր,
Գնում եմ կորչիմ տերևների հետ…
Եվ մահվան հանդեպ կանգնել եմ ահա՛,
Ձեռքով եմ անում, կանչում եմ` թո՛ղ գա…
1918
Ժընև
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Sobre Dance

Goharik
Play Online