Avetik Isahakyan
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:
Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա˜խ, թե մեկը ինձ հասկանա˜ր ու սիրե˜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թե զոհվել, քան թե լինել անձնվեր:
Բայց ես կյանքում շա˜տ սիրեցի ու լացի, -
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս …
1904
Նոր Նախիջևան
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Arno Babajanyan
Melody
Vicinity of the Village
Play Online