Avetik Isahakyan
Հովհաննես Թումանյանին, 1908թ․, ապրիլի 21
Սիրելի Օհաննես,
Շնորհավոր Զատիկդ. լսեցի, որ տեղ ես գնալու. թե գնում ես՝ բարի ճանապարհ, թե մնում ես՝ մնացի՛ր խաղաղությամբ։
Ուզում էի մոտ օրերս Թիֆլիզ գալ Լեոյի տոնին ներկա լինելու, բայց որ հետաձգած է՝ ուստի վաղը-մյուս օրը մեկնում եմ էջմիածին, գնում եմ Դվին պեղումները տեսնելու, և Այրարատի սրբազան դաշտի սոսիների փթթումը տեսնելու:
Լեոյի տոնին կհասնիմ այդտեղ, հետո որոշենք՝ մարշրուտ կազմենք թափառելու` գնանք Լոռի, Սևան, Ալագյազ, Անի, Մրեն:
Բարևներ տիկին Օլյային, տերտերին, Մուշեղին, Աշխենին, Նվարդին և մյուսներին։
Համբույրներով՝ քո Ավետիք։
Բարևիր Լեոյին, Լևոնին - Շանթին։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Kars
Mountain vineyards
Play Online