Avetik Isahakyan

Հովհաննես Հովհաննիսյանին, 1913թ․, ապրիլի 30, Ժնև

Շատ սիրելի բանատսեղծ`
Հովհան. Հովհաննիսյանին
Այս հանդիսավոր օրը, որ հայ հասրակության գիտա¬կից մասը գալիս է Քո վաղաժամ ճերմակած գլուխը պսակելու, ես հեռվից հեռու գլուխ եմ խոնարհում ուսուցչիս և ընկերիս աոաջ՝ հայտնելով այն խորին սերն ու հարգանքը, որ անթառամ ունեցել եմ սրտիս մեջ՝ սկսած այն օրից, երբ Քեզ տեսա աոաջին անգամները։
Առաջին անգամ ես Քեզ տեսա, երբ պատանի էի և աշակերտեցի Քեզ Գևորգյան ճեմարանում։ Այն ժամանակ դու պայծաո երիտասարդ էիր՝ բանաստեղծական ցողով ու շաղով վառ, այն ժամանակ ես առաջին անգամ խմեցի բա¬նաստեղծության նոր, իսկական աղբյուրից, որովհետև դու ինքդ էիր ոսկեղեն աղբյուրը, որ կարկաչում էիր հայոց հին և նոր երգերի սահմանագծում: Ձանձրացնելու չափ շատ է ասված, ոո հայ գրողը նահատակ է. սակայն նահատակ է ո՛չ միայն տնտեսապես, այլև այն, որ նա չի կարդացվում, անհայտ ու մոռացված է մնում և նույնիսկ արհամարհված, որովհետև հայ մասսան ցավալիորեն տգետ է, իսկ ց֊լուխը օտարացած, այլասերված: Եվ ուրեմն որքան մեծ սեր պետք Է ունենալ դեաի մայրենի խոսքը, որ երեսուն տարի շարու¬նակ բարբառել է անապատի մեջ։
Եվ քո կերտվածները, քանակով քիչ, իսկ որակով սքան¬չելի և անգնահատելի, իբրե իսկական գոհարներ, կշողան ու գերագույն հրճվանքով կլցնեն ընտիր հոգիները այնքան ժամանակ, որքան ժամանակ Արազը կուգա լափին տալով, և Ալագյազ բարձր սարին ձյուն կկիտվի կատարին, և հայ խոսքը կհնչե Ազատ Մասիսն ի վեր...
Հոգով ու սրտով մասնակցում եմ Քո տոնին, բոլորի հետ միասին բարձրացնում եմ գավաթը և ջերմ-ջերմ համբուրելով Քեզ, իմ շատ սիրելի ուսուցիչ և ընկեր, մաղթում եմ առողջություն, ուրախություն և երկար կյանք:

Միշտ քո՝
Ավետիք Իսահակյան

Be the first who will comment on this
Yatuk Music
You are Chinar
Komitas

You are Chinar

Sunflower
Sunflower
Play Online