Avetik Isahakyan

Գե Բաո-Ցյուանին, 1955թ․, հոկտեմբեր

Սիրելի ընկեր Գե բաո-Ցյուան.
Մեծ շնորհակալությամբ ստացել եմ Ձեր նամակը և ամսագիրը: Անչափ ուրախ եմ, որ իմ պոեզիան գրավել է ձեր ուշադրությունը, և այժմ էլ դուք նվիրված աշխատանք եք տանում իմ բանաստեղծությունները ներակայացնելու չինական լեզվով:
Մանուկ օրերից ես հեքիաթների, ճանապարհորդների գործերի և բազմաթիվ նկարների մեջ տեսել եմ չինացուն և նրա մեծ արվեստը, սիրել եմ ու հիացել դրանցով: ժողովութրդները պիտի սիրեն իրար, իրար սիրելու համար պիտի ճանաչեն միմյանց, դրան հասնելու ամինաիմաստուն ճանապարհը իրար գրականության և արվեստների ճանաչումն է:
Մենք` գրական գործիչներս, վառված միևնույն գաղափարներով, իդեալով ու նպատակով, աշխատում ենք համաշխարհային խաղաղության և եղբայրության համար, ահամամարդկային երջանկության համար: Բոլոր սրտով ցանկանում եմ Ձեր գործին հաջողություն:
Կարոտով սեղմում եմ իմ հեռավոր, բայց մոտիկ բարեկամիս ձեռքը:

Ավ. Իսահակյան

Be the first who will comment on this
Yatuk Music
Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling
George Gurdjieff

Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling

Saint Malo
Saint Malo
Play Online