Avetik Isahakyan
Երազիս տեսա` օրո˜ր ու շորո˜ր
Երազիս տեսա` օրո˜ր ու շորո˜ր
Քարվանն էր անցնում զնգալով անո˜ւշ:
Սարերի փեշով ոլո˜ր ու մոլո˜ր
Քարվանն էր անցնում զնգալով անո˜ւշ:
Նազելիս տեսա ուրախ, շողշողուն,
Հարսի քողով, ոսկի շորերով.
Ու ոտներն ընկա կարոտով վառման,
Ա˜խ, քարվանն անցավ սրտիս վրայով:
Ճամփու փոշու մեջ անտերունչ, անտեր,
Ընկած էի ես ջարդված ու անհույս.
Ու հեռուներից լսում էի դեռ
Անցնող քարվանի ղողանջը անո˜ւշ …
1908
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Komitas
The sky is cloudy

St. Hripsime Monastery
Play Online