Avetik Isahakyan
Ձայնըս հնչում է խավարի խորքից
Ձայնըս հնչում է խավարի խորքից, -
Գըթա՛, հայտնվի՛ր սո՛ւրբ ճըշմարտություն.
Ես քեզ եմ փնտրել իմ կյանքի չեմքից,
Եվ տե՛ս, քարացա անհուն տանջանքում:
Բյուր ուղիներով ես դիմեցի քեզ,
Քո հետքն ու շուքը նույնիսկ չըգըտա.
Տե՛ս, սըտության մեջ, մոլորության մեջ
Ջախջախվեց կյանքըս … ու դու չե՞ս գըթա …
Հոգնած եմ հիմա, անուժ ու հիվանդ,
Բայց հավատում եմ – ունիս գոյություն.
Բայց էլ չըմնաց մի ուղի անհայտ. –
Ա˜խ, երևացի՛ր, մեծ ճշմարտությո՛ւն …
Եվ ես ուժ կառնիմ, կըգոտեպնդվիմ,
Ցուպըս կըվերցնեմ և ճամփա կերթամ,
Լույսըդ կավետեմ խավար աշխարհին,
Մոլոր մարդկության վե՛հ կյանքըդ կուտամ …
1900
Ցյուրիխ
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Ghazaros Saryan
Aria and Toccata for violin and piano
Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Play Online