Avetik Isahakyan

Արշակ Չոպանյանին, 1899թ․, ապրիլի 9, Ալեքսանդրապոլ

Մեծապատիվ պ. Արշակ Չոբանյան
Ես Օդեսայումն եմ եղել, երբ Դուք նամակ էիք գրած եղել ինձ՝ «Մուրճի» հասցեով: Երբ ես վերադարձա Թիֆլիս, այս տարի հունվարին, ա. Արասխանյանցը ինձ ասաց Ձր նամակի մասին, որը դժբախտաբար կորել է, կամ կորցրել է. մի խոսքով ինձ չէ հասել. ցավում եմ, որ չեմ ստացել, որ ինձ շա՜տ է հետաքրքրում: Թեև մասամբ ենթադրում եմ նամակի իմաստը - եթե Ձեր ցանկությունն է ինձ աշխատակից ունենալ «Անահիտի» համար - ես պատրաստ եմ ուժերիս ներածի չափ նպաստել Ձեր համակրելի գործին. կտամ արձակ և չափածո ինքնուրույն գրվածքներ, զանազան հոդվածներ և թարգմանություններ գերմաներեն և ռուսերեն լեզուներից:
Կզարմանաք, որ մինչև այժմ Ձեզ նամակ չէի գրել. (հունվարից ապրիլ). պատճառը հիվանդությունս էր և դրությանս անորոշությունը. առողջությունս այժմ լավ է, բայց դրությունս դարձյալ անորոշմի - բան, որ շատ է խանգարում կենտրոնանալ – պարապել:
Ո՜ւր պիտի գնամ, ի՞նչ պրտի անեմ ահա՛ ինձ զբաղեցնող այս անձնական հարցը, որ իհարկե, շա՜տ բնական է: Մի քանի տարի առաջ ես Եվրոպայումն էի, հետո վերադարձա հայրենիք - Կովկաս, ուր ձերբակալվեցի հայկական դատի առթիվ (ռուսաց կառավարությունից), մի տարի բանտարկվելուց հետո, ուղարկեցին ինձ աքսոր ամբողջ երեք տարի է, որ ես անկախ չէի, կառավարության օրենքի տակ, հսկողության տակ, կապված-կաշկանդված. այժմ նոր եմ ազատվել և եկել եմ տուն, և զարթնել է այն հարցը՝ ու՞ր գնալ, ի՞նչ անել։ Այս շա՜տ է տանջում ինձ, և ոչ մի վճիռ դեռ չեմ կայացրել իմ նկատմամբ, իսկ այնքա՜ն եմ տանջվել, այնքա՜ն ժամանակ եմ կորցրել՝ և որը պետք է նորից վերականգնել, կորուստը փրկել, ուղղվել... Բայց ինչպե՞ս…Արդյո՞ք հնար ունիմ լոկ միջոց տնտեսական, նորից գնալու Եվրոպա՝ շարունակելու ուումս, քանի դեո երիտասարդ եմ. իսկ եթե չկարողացա գնալ, ի՜նչ անեմ այս՜տեղ Կովկասում, ուր ո՛չ մի կյանք, հոգեկան շահեր չկան…
Հայ ժողովրդի մեջ, վերջին դժբախտ անցքերի շնորհիվ, շնորհիվ, տիրում է մի դառն հիասթափումն դեպի գրականությունը, մամուլը, միտքը, հասարակական կյանքը. այժմ ամենքը, թե՛ ինտելիգենտը, և թե՛ ժողովուրդը միայն իրենց տնտեսական շահերովն են կլանված և ընտանիքի մեջ ամփոփված: Գրողի, մտածողի համար այստեղ օդ չկա… Իսկ մեր հայ գրողնե՜րը... խեղճե՜րը... հացի խնդիր, դառն կարիք, ժողովրդի անտարբերությունը, կառավարության ճնշումներ, հալածանք... Ուղիղն ասած՝ ուժ չկա ապրելու... Ի՞նչ անել այստեղ. - Հայ դպրոցները փակ, գրադարան-ընթերցարանները փակ. գրականությունը ճնշված՝ ինչո՜վ ոգևորվել. - ժողովողո՞վ, ժողովուրդը ծաղրում է ազգությունը» և շա՜տ ստոր մակերևույթի վրա է նրա հոգու աշխարհը... Այս բոլորին կան նպաստող, սիստեմատիկ հանգամանքներ-պայմաններ, հասկանալի են, որ արվեստական և բարձրից նյութած որոշ քաղաքական գործունեության պտուղ։
Ի՛նչ անել այստեղ... այս հարցը ինձ բոլորովին ջլատում Է, և ես հիմա շա՜տ հուսահատված եմ և կորած թե՛ ինձ, և թե՜ ուրիշների համար...
Երևի Դուք կպատասխանեք «ի՛նչ անելուն»՝ «գրել-գրեցեք»... Բայց հոգի չկա գրելու, խանդ, պաֆոս - ոչի՛նչ չկա…Իսկ տեղական միջավա՞յրը... 0, Դուք չեք կարող երևակայել այստեղ...
Ահա՛ դրանք են պատճառները, որ ես մինչև այժմ անտարբեր եմ գտնվել Ձեր թերթին, սա շա՜տ դատապարտելի է իմ կողմից, բայց ի՞նչ անեմ, ուղիղն ասած՝ կարեկցության արժանի եմ դարձել, դիմում եմ այնտեղի հարուստներին բաժանորդ գրվել մեր թերթերին, լրագրներին՝ ծաղրում են լրաբաբսր... այդքան անտարբեր են. դրանով կարելի է բացատրել այն փաստը, որ «Մուրճը» մեր ողջ քաղաքում միայն 2 բաժանորդ ունի. 2 հա՛տ միայն, .իսկ «Անահիտը»՝ երևի միայն քաղաքի կլուբը (ակումբը). և գիտե՞ք, մեր քաղաքը Կովկասի ամենաբազմամարդ հայաբնակ քաղաքն է՝ զու՜տ հայերով, 30 000 բնակիչ, շրջապատված 200 հայ բազմամարդ գյուղերով և այդքան խիտ ազգաբնակության մեջ, հազիվ մի տասը ինտելիգենտ-կրթված անհատներ գըտ– նըվին. մեր երիտասարդությունը, հին ուսուցիչները - բոլորը, այժմ Բաքու քաղաքումն էն, նավթի աշխարհում, ուր շահ ունեն:
Երկար եղավ նամակս, և Ձեզ, երևի. ձանձրալի, մանավանդ– որ անծանոթներ ենք, բայց ոչ՝ վաղուց ծանոթներ ենք և ահա թե ինչո՜ւ կամա-ակամա սիրտս բացեցի Ձեր առաջ՛, բարեկամս: է՜յ, դառն են մէր հայոենիքի պայմանները. օրհասի մեջն ենք, և հազիվ կարող ենք օդ շնչել. երանի՜ Ձեզ, որ ապրում եք մտ՛քի աշխար՛հում, լուսավոր մարդկանց մեջ, և Միցկևիչի նման երազում եք հարազատ ժողովրդի վերածնությունը, երանի՛ Ձեզ, որ ընդունակ եք զգալու, խորհելու, և տանջվելու... Ես այստեղ անպատճառ կքարանամ և կլինեմ ամբոխի հարազատ որդին – քարե - զանգ, քարե-զանգ, որ ձայն չունի, համր է, մեռած, և չի կարող ղողանջել վեհություն ու գաղափար...

Ընդունեցեք խորին հարգանքս, Ձեզ համակրող Ավետիք Իսահակյանց.

Հ. Գ. Սպասում եմ Ձեր նամակին, մոտս չունեմ իմ հրատարակած գրքից՝ «Երգեր ու վերքեր», որ ղրկեմ, հետո կուղարկեմ անպատճառ: «Անահիտի» չորրորդ համարը չէ ստացվել մեզանում, երևի ցենզուրան է գրավել:
Խնդրում եմ շուտով պատասխանեք նամակիս՝ ի՛նչ որ ուզեցել էիք ասել կորած նամակով և ի՛նչ որ հիմա կուզեք։

Ձեր Ավ. Իսահակյանց

Հասցես` - Кавказ, город Александрополь (Эриванская губерния). Аветик Исаакян Генеральская улица

Be the first who will comment on this
Yatuk Music
Markos and Markos
Tigran Hamasyan

Markos and Markos

Saturday October 17,1964 Fresno
Saturday October 17,1964 Fresno
Play Online