Avetik Isahakyan

Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեո ողջ-օրով հանձնել իր ժաոանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին:
Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
- Սիրելի´ որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկաոավարե իմ ժողովուրդը:
- Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը, այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
- Ահա´ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի մի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը դեո մնում է դատարկ:
Եվ հիմա, ո´վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թո´ղ նա արժանի լինի գահին:
Աոե´ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-աոանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր Ձեոքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր աոջև:
- Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել` ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
- Այո´, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտմարանի դուռը, այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՜տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
- Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին հանեց գրպանից մի բուռ հացահատիկ` պարզելով դեպի հայրը` ասաց.
- Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շա´տ թափառեցի, շա´տ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչեց միջնակ որդուն.
- Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնակ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը` ասաց.
- Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա. առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շա՜տ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
- Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի
- Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լույսով զննել շտեմարանը, նրա ահագնությունը: - Դե´հ ասա, որդի, ինչո՞վ կլցնես, - անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
- Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստու´ն հայր, լույսո՜վ միայն: Շատ թափաոեցի, շա՜տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո'չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Աոանց Աոանց լույսի հողը հաց չի ծնի, աոանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՜տ թափաոեցի, շա՜տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը: -Ապրի´ս, - գոչեց ուրախացած հայրը, - քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
Ապրա´ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը

Be the first who will comment on this
Yatuk Music
Fides Tua
Tigran Hamasyan

Fides Tua

Sunflower
Sunflower
Play Online