Avetik Isahakyan
Ա˜խ, ասացին ինձ, թե մեռել ես դու
Ա˜խ, ասացին ինձ, թե մեռել ես դու,
Մեռել ես վաղուց, մայրի՛կ, իմ հոգիս…
Մեռել ես, չըկաս… Ծածկել է հավետ
Անհուն խավարը դեմքըդ թախծանուշ.
Ու հող ես դառնում… Ավա˜ղ, այսուհետ
Քեզ չեմ տեսնելու, մայրի՛կ իմ քնքուշ…
Սակայն հանապազ, ինձ հետ անբաժան`
Մի անհայտ տեղից, ինձ այնպես մոտիկ,
Գիշեր ու ցերեկ, ու ամեն մի ժամ,
Ամեն մի վայրկյան անծայր կարոտով,
Աչերդ լեցուն սիրով ու գթով`
Անթարթ, անքթիթ հառել ես վրաս,
Սրտով,սրտակից,
Մի՛շտ նայում ես ինձ, մի˜շտ նայում ես ինձ,
Մայրի՛կ, իմ հոգիս…
1918
Լյուցեռն
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Komitas
The sky is cloudy
In the mountains
Play Online