Anush Tasalyan

Զատիկն ու պուտիկը

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց աշխարհի բոլոր զատիկներն առանց սև պուտիկների էին՝ կարմիր, ալ կարմիր հագուստով, սև գլխիկով, ոտիկներով ու բարի աչքերով։ Նրանք ապրում էին բաց դաշտում՝ գույնզգույն ծաղիկների ու կանաչ թփերի վրա։
Դաշտի վերջում՝ մեծ կաղնիների տակ մի ժամանակ տնակ կար։ Այդ տնակում ապրում էր մի ընտանիք՝ հայր, մայր և փոքրիկ տղա։ Մայրն ու հայրը առավոտից երեկո զբաղվում էին տնային գործերով, իսկ փոքրիկը խաղում էր։ Մի անգամ՝ խաղի ժամանակ գնդակը շատ հեռու գլորվեց, փոքրիկը վազեց դեպի դաշտ՝ գնդակը վերցնելու։ Գնդակը գլորվել էլ խոտերի մեջ։ Տղան վերցրեց թաց գնդակը ու տեսավ, որ մի շա՜տ սիրուն միջատ նստել է գնդակի վրա։ Այդ միջատը զատիկն էր։ Փոքրիկը գնդակն ու միջատը վերցրեց ու այդ օրից միասին էին։ Սակայն մի անգամ տղան նկատեց, որ տան մոտի դաշտը լի է նույն կարմիր զատիկներով։ Նա որոշեց իր զատիկին ճանաչելու համար մի նշան անել։ Հանգած կրակի վրայից վերցրեց կիսավառված մի փայտիկ և իր զատիկի կարմիր հագուստի վրա սև մանր պուտեր նկարեց։ Այդպես նա տարբերում էր իր միջատին մյուսներից։ Օրերն ուրախ էին անցնում, բայց այնպես ստավեց, որ ընտանիքը տեղափոխվեց այլ տուն։ Գնդակն ու զատիկը մնացին տան բակում։
Զատիկը դեռ սպասում էր, սպասում․․․ Հետո թռավ, գնաց դաշտ, որտեղ իր մյուս ընկերներն էին։ Բայց տխուր էր, հասկանում էր, որ էլ չի տեսնի փոքրիկին։
Մի օր էլ, զայրույթի պահին իրեն թափ տվեց, որ հագուստի սև պուտերն անցնեն, չտարբերվի մյուս զատիկներից․․․ Բայց, ո՜վ հրաշք։ Սև պուտերը թռան օդ, շատացան արևի շողերից ու թափվեցին դաշտի բոլոր զատիկների և սպիտակ թիթեռների վրա։ Այդ օրից մինչև հիմա զատիկներն ու թիթեռները սև պուտիկներ ունեն։ Ու մինչև այսօր փոքրիկները ուրախանում են զատիկ բռնելիս, բայց նրանք երկար չեն մնում, թռչում գնում են։ Ասում են՝ զատիկները դեռ հիշում են․․․
Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto
Arno Babajanyan

Cello Concerto

Spring evening
Spring evening
Play Online