Anna Sargsyan
Վերածնունդ
Լսու՞մ ես արդյոք զարկը սրտիս.
հոգուս գողտրիկ անկյուններում
պատսպարված կիրքն է հառել,
ու անվստահ, մանկան քայլով,
փոքր ինչ դանդաղ, երերալով
մղվում է դեպ ազատություն,
սիրուն` ձեռքով բարեւ տալով,
ոնց վաղեմի իր մտերմին,
ում չէր տեսել հազա՜ր տարով։
Թեև մի քիչ օտարացած,
բայց հարազատ մի մղումով,
գիրկն է առել, կարոտ դառել`
այն մարելու մեծ ձգտումով,
ծածուկ, մտքում իր դավանել`
պահն այդ հոսում է ճիշտ առվով,
էլ ի՞նչ խղճով նրան վանել,
լոկ փայփայե'լ` ամեն գնով։
Ու թեև այն սնդիկի պես
անկայուն է, անորսալի,
մերթ կարկաչուն գետակի պես
հորդում է ներս` հոգուց անդին,
մերթ մշուշի թևին թառած`
երկինք հառնում, անէանում,
բայց խոստումն իր նա պահում է,
վեհանալով` ետ է դառնում...
15.03.2024թ.
Դիլիջան
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Elen Yolchyan
New sky for Moon
Flight
Play Online