Anna Sargsyan

Ձոն լուսակիրներին

Ես համոզված եմ, որ օրերին փարված ստվերը ձյունը կմաքրի նորեն,
Եւ արեւն իրեն հատուկ ճառագով
կցոլա ու մեզ կստիպի ժպտալ,
Սե'րն էլ ետ կգա, կդառնա նա տուն՝ մոլորված որդու դեմքով մեղավոր,
Կփարվենք նրան, կգրկենք ամուր,
կներենք՝ ինչպես երբեք չենք ներում:
Ու մեզ նմանվող կլինեն շատերն,
սիրո, բարության կարոտ հոգիներ,
որ բազում ցավեր են իրենց մեջ կրել՝
հույսը գարունքի պահելով միշտ վառ,
որ չե'ն մոլորվել, չե'ն իջել ծնկի,
հիացմունքն ի կյանք պահել են անմար:
Թե տառերիս մեջ հնչյուններ որսաք՝
ուրեմն ոգեղեն հրաշքը դեռ կա,
ա'յն, որ գերել է, ինձ դարձրել ստրուկ,
ում հաճույքով եմ դարձել ես ծառա:
Սեղանին, նույնիսկ, փնտրել եմ ստեղներ
ու հրաշքով մի գտել եմ, գիտե՞ք,
ու թեեւ հարթ էր սեղանն այդ թվում՝
անհարթությու'նն էլ ինքս եմ ստեղծել
ու երգ եմ հյուսել այս օրվա համար,
որ էլ խույս չտամ ես ինքս ինձնից,
որ նվիրեմ այն ինձ իսկ նմանին'
ով փորձության մեջ մնաց անվարան:
Երգն այդ ձոնել եմ նրա'նց, ով չայրեց
իր երազները ունայն պահերին
եւ ով մարտնչեց քամու դեմ անգութ
ու ոգու լույսով հաղթանակ տարավ,
ով տեսավ օվկիան անջուր ջրհորում
ու երկնի մովում ճառագայթ տեսավ,
ով գիշերներ մնալով արթուն՝
աղոթեց ի լույս մոտալուտ օրվան:
Դիլիջան
4.04.2020թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

Moon sonata
Moon sonata
Play Online