Anna Babujyan
Ճանապարհ
Սարդոստայն է ուղին կյանքի
Վախերով է հաճախ հյուսված,
Բայց թե գտնես ելքը ճամփի
Չի կտրվի թելը բախտի ։
Ճանապարհն այս լաբիրինթ է
Կխճճվես, թե չփնտրես,
Կյանքը ինքը մի անհայտ է
Կապրես, թե ճիշտ լուծում գտնես։
Կանգառ չկա կյանքի ճամփին,
Ժամանակն է գնացքավարն,
Թե մոլորվես քեզ չի սպասի,
Ի'մ բարեկամ ,առաջ քայլի'ր։
Ընտրիր ինքդ քո ճիշտ ուղին
Քայլիր ազնիվ ճանապարհով,
Քանզի ճամփան ուր էլ ձգվի
Մարդուն դեպ մարդ պիտի տանի։
Ինքդ քեզ տանող ճամփեն չկորցնե'ս
Քանզի բանալին սա է հաղթության,
Թե խղճիդ տանող դուռը չգոցես
Ուղին այս կյանքի պատվով դու կանցնես։
20.05.2024
ԱԽՈՒՐՅԱՆ
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
David Balasanyan
Swinging Bach

Red Mercedes. 2012
Play Online