Anna Babujyan

Մարդու կյանքը աստեղացոլք

Տիեզերքը` հոգի դարձած, դեգերում է անհասցե

Արնածոր է սիրտն երկնքի, այն գրկել է բյու՜ր աստղեր

Մոլորակներն անտարբե՜ր, իրենց ծիրում լու՜ռ բազմած

Անհաղորդ են երկրի վշտին, որտեղ լույսեր կան խամրած։

Հարապտույտն երկրագնդի ասես հունից դուրս եկած

Մոլեգնել է չար հողմերից և սուլում է կատաղած .

Բնությունը մարդուն տվեց, ծառ ու ծաղիկ, լույս, արև

Մարդը ծառից նետ պատրաստեց, երկրի սիրտը նա խոցեց։

Անվերջության այս ճահիճից միայն լույսը փրկվեց

Ու տերը մեզ դարձի գալու ևս մի ճամփա հարթեց,

Բարությունը լույսի քողով մեր սրտերում բույն դրեց

Բարությունից քարը ճաքեց, ու ծաղիկը հույս ծնեց։

Լույսի կաթիլն` հույսի կանթեղ, թո'ղ առկայծի հուսավառ

Մենք էլ դառնանք անշեջ կերոն հոգիներում ծաղկավառ,

Չարին մերժած` բարուն փարվենք, անմահության ճամփեքով`

Արահետը մեր պատվաստենք միայն բարի գործերով։

28.08.2024

ԱԽՈՒՐՅԱՆ

Be the first who will comment on this
Yatuk Music
Hoghushogh
Elen Yolchyan

Hoghushogh

The Monk, 2023
The Monk, 2023
Play Online