Alexander Tsaturyan

Թե քեզ օտար չէ․․․

Թե քեզ օտար չէ, ո՛վ կույս նազելի,
Այն վառ աշխարհը վառ երազների,
Ուր միայն սիրող հոգին անարգել
Սիրո թևերով գիտե սավառնել.
Թե մատաղ սիրտըդ զգում է անհագ
Ծարավ իդեալի, գործելու փափագ.
Թե կրծքիդ խորքում կա մի սրբազան
Անձնուրաց սիրո մաքուր զոհարան.
Ուր միշտ հնչում են անկեղծ, ոգեշունչ
Ե՛վ սիրո աղոթք, և՛ սիրո մրմունջ.
Ա՛ռ քեզ իմ սերը... Իմ մենա՜կ կյանքին,
Եղի՛ր, հա՛յ աղջիկ, ընկեր անմեկին։
Բայց թե քո սրտին խորթ են ու օտար
Սիրո անուրջներ, ցընորքի աշխարհ,
Թե դու զավակ ես փարթամ ու շքեղ
Այն անմիտ կյանքի, ուր միշտ սիրո տեղ,
Փայլում է ոսկին, հնչում է մետաղ.
Ուր կեղծ է և՛ լաց, շինծու և՛ ծիծաղ...
Թե քո օրերն էլ անցնում են, ո՛վ կույս,
Անհոգ, անխորհուրդ և հոգիդ անհույս
Նիրհում է անշարժ, կանգուն ջըրի պես,
Կիրք, ավյուն ու խանդ թե ծանո՛թ չեն քեզ,
Գընա՛ , հեռացի՛ր... Ցանկալի՜, անգի՜ն
Դու շքեղ զարդ ես մեծատան կրծքին...

Be the first who will comment on this
Yatuk Music
Al Ailughs
Komitas

Al Ailughs

Children by the Sea
Children by the Sea
Play Online