Alexander Tsaturyan

Տապանագիր

Նա չէր նախանձում ո՛չ իշխանական
Մեծապանծ անվան,
Ո՛չ կարոտում էր հպարտ հարուստի
Շլացնող փառքի:
Նա չէր փափագում հզոր հաղթանակ,
Դափնիք ու պսակ.

Ո՛չ երազում էր գովեստ դղրդող,
Արձան ու կոթող։

Ցրվել թշվառի տանջված ճակատից
Դառնության թախիծ.
Եվ կանգնել պաշտպան յուր անմե՜ղ, ընկճվա՜ծ
Եղբոր իրավանց
Այս է տենչալի նորա ջերմ փափագ,
Հոգվո նպատակ.
Եվ զոհված նա յուր ուխտին անսասան,
Իջավ գերեզման...
1889, 25 մայիսի

Be the first who will comment on this
Yatuk Music
Hoghushogh
Elen Yolchyan

Hoghushogh