Alexander Tsaturyan

Կես գիշեր

Կես գիշեր է, մռա՜յլ գիշեր. մենակ նստած սենյակում
Մտածում եմ և բյուր վշտեր սիրտս ու հոգիս են մաշում.
Մտածում եմ շուտո՞վ արդյոք դու արշալույս ոսկեվառ,
Կը հալածես երկրին տիրած դժնատեսիլ այս խավար…

Բայց մռայլը գիշերային, մռայլ թա՜նձր, անթափա՜նց
Ամենուրեք, ամենայն տեղ յուր թևերն է տարածած.
Եվ տխուր է մայր-երկիրը, տխուր որպես սգավոր,
Նա տանջվում է խավարի մեջ՝ կարոտ օրվան լուսավոր։

Տխուր է և՛ իմ խեղճ հոգին, մռայլ որպես այդ գիշեր,
Նորան հալում ու մաշում են ազգիս ցավերն ու վշտեր…
Եվ նա տանջվում, տառապում է մայր–երկրի պես ցավագար,
Խղճուկ ազգիս աղերսում է նա երկնքից օր պայծառ…

Կես գիշեր է, մռա՜յլ գիշեր. մենակ նստած սենյակում
Մայր երկրի հետ և ես տխուր լույս օրվան եմ սպասում…
Օ՜, հանդարտվի՛ր, դու խեղճ երկիր և դու սիրտ իմ խռովահույզ,
Ահա մըռայլն հալածվում է… քաջահաղթ է արշալույս…
1890, 5 մայիսի

Be the first who will comment on this
Yatuk Music
Song of the Aisors
George Gurdjieff

Song of the Aisors

Egyptian masks
Egyptian masks
Play Online