Alexander Tsaturyan

Էրված սիրտ

Սրտիս խորում խոր ցավ ունեմ,
Ամա՛ն, ցավիս դե՛ղ արեք.
Կորած գլուխ եմ, ծով-ցավ ունեմ,
Կորած գըլխիս տե՛ղ արեք...

Աղջիկ տեսա, ա՛լ–վարդի պես.
Վարդ հույսերով սիրեցի՜.
Երգ ու վերքըս, մարգարտի պես,
Ոտքի տակը փըռեցի՜...

Բայց նա անցա՛վ, մըտիկ չարա՛վ
Ի՜նչ կար փըռած ոտքի տակ.
Խելքըս առա՜վ, ուշքըս տարա՜վ,
Սիրտըս էրավ անկըրա՜կ...

Սրտիս խորում խոր ցավ ունեմ,
Ա՜խ, իմ ցավին ճա՛ր չըկա,
Սրտիս վըրեն ժեռ քար ունեմ
էդ քարն առնող յա՛ր չըկա...

Be the first who will comment on this
Yatuk Music
What will I do without you
Sayat Nova

What will I do without you

Ara The Beautiful and Shamiram
Ara The Beautiful and Shamiram
Play Online