Alexander Tsaturyan
Բարի՛ հրեշտակ
Մարդկանց մեջ մենա՜կ, խե՜ղճ, անմխիթա՜ր,
Ես լալիս էի, իմ օրն էր խավար,
Երբ դու փայլեցիր իմ աղոտ կյանքում,
Որպես մի աստղիկ մթին երկնքում։
Եվ մտերմական մի ջերմ համբույրով
Դու վիշտս դարձրիր ուրախության ծով.
Քո սերը որպես գարնան արշալույս,
Իմ սրտում վառեց նոր կյանք ու նոր հույս։
Եվ քանի՜ հույզեր, քանի՜ անուրջներ՝
Վաղաժամ թաղված, վաղաժամ ավեր,
Բուռն եռանդով նորից կյանք առան
Եվ ողջունեցին քո մտերմության։
Մենակ չեմ էլ ես… Քո սերն է, մանուկ.
Այժմ կյանքի մեջ ինձ ուժ ու նեցուկ.
Քո սերն է երգչիս ընկերը միակ,
Ա՜խ, օրհնյալ լինիս, իմ բարի՜ հրեշտակ։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Masquerade - Waltz
Noah's descent from Mount Ararat
Play Online