Alexander Tsaturyan

Այնքան դառըն ցավ ու վշտեր․․․

Իմ ընկեր
Միքայել Հարությունյանին

Այնքան դառըն ցավ ու վշտեր
Կուտակված են իմ սրտում,
Որ եթե քեզ, ազնիվ ընկեր,
Ողբամ նոցա իմ երգում,
Քո առաջև արտասուքի
Դու կը տեսնես մի մեծ ծով.
Որ հուզվում է վիշտ ու սուգի
Սիրտը մաշող փոթորկով…

Բայց կատաղի լողորդի պես
Ալիքները ծաղրելով,
Այդ մեծ ծովում լողում եմ ես,
Խորին կերպով հուսալով,
Որ անկասկած և ես մի օր
Ցանկալի ափ կը հասնեմ,
Ուր ազատված իմ խեղճ եղբոր
Տանջված կրծքիս կը սեղմեմ…
1890, 12 ապրիլի

Be the first who will comment on this
Yatuk Music
Masquerade - Waltz
Aram Khachatryan

Masquerade - Waltz

Gazelles
Gazelles
Play Online