Alexander Tsaturyan

Աղքատի երգը մահից առաջ

Է՛հ, սև կարիք, ծնածըս օրից
Կյանքիս ընկեր անբաժան.
Ես չըպրծա քո չար ձեռից
Ինձ տանո՜ւմ ես գերեզման…

Աչք բաց արի ու քեզ տեսա,
Գըլխիս կանգնած, դահճի պես.
Լալ ու տանջվել քեզնից ուսա,
Հաց չըկերա առանց քեզ։

Օրոցքիս մոտ մայրըս նըստած
Երբ օրոր էր ինձ ասում,
Օրորներում խուլ ու ճընշված,
Քո ձայնն էի ես լըսում…

Ես կյանք մտա… Դու և՛ կյանքում…
Ինձ չըտվիր քուն, դադար,
Կյանքըս անցավ օտար շեմքում,
Կյանքըս ընկավ սարե–սար…

Գիշեր ցերեկ աչքիս առաջ,
Կյանքիս ղեկը քո ձեռին.
Ես չըտեսա կյանքի կանաչ,
Պայծառ արև, լույս երկին։

Գետին ընկած հիվանդ օրիս,
Ոչ ոք ցավիս չարավ դեղ.
Քար ստացա հաց խընդրելիս,
Թուք ու լեղի ջըրի տեղ...

Եվ ապրեցի, աչքից ընկած,
Քո ճանկերում գերի քեզ.
Կյանքըս մաշվե՜ց, հատա՜վ, գընա՜ց...
Կյանքըս հալվեց, մոմի պես...

է՛հ, սև՛ կարիք, ծընածս օրից
Կյանքիս ընկեր անբաժան.
Ես չըպրծա քո չար ձեռից
Դե՛հ, շուտ, տա՛ր ինձ գերեզման...

Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto-Rhapsody
Aram Khachatryan

Cello Concerto-Rhapsody

Baking of Lavash
Baking of Lavash
Play Online