• Մարդ կա, որ հազար արժե, հազար կա, որ մեկ չարժե,
    Այն մարդն, որ հազար արժե, անգետին մոտ փող մի չարժե։
  • Ծաղիկ այն ծաղկին կասեմ, որ օձուն բերանն է բուսեր.
Լուկ մարդ ի յօձուն ահուն զայն ծաղկին հոտն չէ առեր։
  • Ով օտարին վատ ասէ,
ինքն այլ ղարիպ լինենայ.
Երթա ի յօտար երկիր`
զղարիպին ղատրըն գիտենայ:
  • Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի: