• Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության։ Անգործ մնացած հողի վրա բուսնում են ամեն տեսակի անպիտան խոտեր, իսկ մշակվող հողը, որը նպատակ ունի շատերին սնունդ տալու, զարդարվում է ամեն տեսակի բարիքով։
  • Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում։
  • Աշակերտը պիտի հասկանա, մարսե ամեն բան, ինչ որ սովորում է վարժապետից, որպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնա, այլ նախապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ։
  • Հաճախ շատ գիտուն պրոֆեսորը պիտանի չէ որպես ուսուցիչ։
  • Բաւական չէ ազգասէր և հայրենասէր ըլլալը, պէտք է քիչ մըն ալ լեզուասէր ըլլալ, պէտք է սիրել, պաշտել, գգուել հարազատ մօր հարազատ լեզուն։ Այս սերմը միայն կը բանայ մեր առջև լազուի անհատնում ճոխութիւնը, անոր նրբութիւնը և քաղցրութիւնը։
  • Տե՜ր աստված, ինչե՜ր ես դրել մարդու հոգում քո մի եռատառ բառովդ, որ է՝ Սեր։ Դիփ սուտ է, դիփ, բացի սիրուց։