• Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։
    Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։
    Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։
    Մարդկությունը սիրիր մարդկության չափ մեծ կլինես։
    Տիեզերքը սիրիր տիեզերքի չափ մեծ կլինես։
  • Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա...
  • Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է...
    Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա...
  • Մայրենի լեզուի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք եւ կը հիշենք...
  • Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով։
  • Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է։ Հետո սկսում է ողբալ, թե ինչու՞ է անհնարը՝ անհնար։
  • Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում։
  • Կյանքն իր ծնած պահից գրավ է դրված մահի մոտ։
  • Վրեժը քաղցր բան է. թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն։
  • Միտքը մեռցնում է զգացմունքը։
    Բայց երբեմն երկուսն եղբայրացած միմյանց հետ՝ տիեզերքն են գրկում։
  • Բանաստեղծը, արվեստագետը իր սրտի աչքով կտեսնե ու կզգա աշխարհի իրերը, երևույթները, երևույթների հոգին, ներքին, հավերժական անփոփոխ կյանքը։
  • Գրականությունը ազգի ուժն է, զենքը, հոգեկան գանձը, որով նա կռվել է թշնամիների խավարի դեմ։
  • Մի ժողովուրդ, որ ստեղծել է գրականություն, երբեք չի կորչի։
  • Մեր գրականության հավերժ շողշողացող բովանդակությունն են եղել ազատության անշեջ ծարավը, պայքարը, հայրենասիրությունը և մարդկային արժանապատվության հարգանքը։
  • Հայ ժողովրդի գրականությունը ազգային գոյամարտի գեղարվեստական պատմությունն է ընդդեմ իր ճակատագրի։
  • Գրականությունը ինքնանպատակ չէ. նա գեղեցիկ արվեստով ասված անկեղծ խոսք է՝ բարձրացնելու մարդուն, եղբայրացնելու միմյանց հետ և հոգեպես պատրաստելու իդեալական նպատակների համար։
  • Մեր գրականությունը բռնակալների, հարստահարողների, ջարդարարների գրականություն չէ, այլ մարտնչող, բողոքող, ազատաբաղձ ոգու՝ տոգորված աշխատանքի, հումանիզմի, արդարության վսեմ իդեալներով։
  • Չորս գիրք ունի հայ ժողովուրդը, որ, ինչպես չորս բարձր սյուներ, կրել են հայ ժողովրդի ոգին, նրա պայքարի իմաստը, նրա լավագույն ապագայի տենչանքները, նրա իդեալները։ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Եղիշեի «Վարդանանց պատերազմը», Նարեկացու խոսքը անմահության և հավերժության հետ և Աբովյանի «Վերքը»։ Այս նվիրական գրքի մեջ հրեղեն լեզվով արտահայտված է մեր ժողովրդի խորագին վիշտը, նրա պայքարը և անշիջանելի պաթոսը։
  • Գրքեր կան՝ ժողովուրդներ են դաստիարակում, բարձրացնում, կռում նրանց կամքը, պահում-պաշտպանում։
  • Չկա մեծ արվեստ՝ առանց մտքերի, գաղափարների, նպատակադրման։ Մեծ արվեստագետները մեծ մարգարեներ են։
  • Մարդկային ստեղծագործություններից բոլորից բարձրը, սուրբը, վեհն ու նվիրականը և միակը երգն է, երգը. տիեզերքը երգ է։
  • Ժողովրդական երգերը ժողովրդի հոգու, կյանքի, ապրումների հայելին են։
  • Նկարչությունը թանձրացած, նյութացած, մարմնացած բանաստեղծություն է, իսկ բանաստեղծությունը՝ վերացական, ոգիացած նկարչությունը։
  • Սերը մեռցնողը անմահության թշնամին է։
  • Մարդն է բնության իմաստը, և գեղեցիկ է ճշմարտության թագը, կատարը։
  • Ոճը ունեցող ժողովուրդները չեն մեռնում։
  • Ճարտարապետությունը բանաստեղծություն է՝ ռիթմ, բառ, իմաստ, նպատակ։
  • Անձնական վշտի և հրճվանքի միջոցով ներկայացնել հավաքականը. ահա արվեստը։
  • Մարդն այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները։ Արվեստը երազի իրականացումն է։ Իրականությունը անցնող կյանքն է. արվեստն է հավերժականը, ճշմարիտը։
  • Ասում են, թե արվեստը հայրենիք չունի։ Այս ճշմարիտ է, սակայն ամեն հայրենիք իր արվեստն ունի. ամեն մի ժողովուրդ՝ իր սեփական, ուրույն արվեստը։
  • Ճանաչել մի ժողովրդի պատմությունը, հայրենիքը, նրա արվեստը, երգը կնշանակե տեսնել, շոշափել նրա հոգին, և երբ տեսար և ճանաչեցիր, անպատճառ կսիրես նրան, նրա հոգին և սիրտը։
  • Հայրենիքը՝ այդ մայրն է. ով չի սիրում իր մորը, նա չի սիրում իր հայրենիքը, և ընդհակառակը. ով չի սիրում մայրենի լեզուն, նա չի սիրում իր մոր խոսքը։
  • Թե հավերժական սեր լիներ, սիրո մեղրամիս չէր լինի։
  • Մտքի ցելերում սիրտն է սերմնացան։
  • Հայտնագործությունները երազանքների օվկիանի իններորդ ալիքն են։
  • Ընդունակությունը քայլք է, տաղանդը՝ վազք, հանճարը՝ թռիչք։
  • Հագուստը քայլեցնում է, գիտելիքը՝ փայլեցնում։
  • Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին։
  • Հայրենքին անմուրհակ պարտատեր է, հայրենասերը՝ կամավոր պարտապան։
  • Հոգեբանություն չիմացող ուսուցիչը անզեն որսորդի նման է։
  • Մի՛ լինիր կյանքում մեծ ծանրություն, աշխատի՛ր լինել ծանր մեծություն։