• Մարդու համար ծննդից ու մահից ավելի կարևոր ոչինչ չկա։ Ծնվելիս նա ոչինչ չգիտեր, մեռնելիս նա ամեն ինչ գիտի։
  • Ոչ մի գազանություն այնքան զազրելի չէ, որքան մտքի գազանությունը։ Ոչ մի հանցանք այնքան քսմտելի չէ, որքան հոգեկան հանցանքները։
  • Փքուն, գեղեցիկ բառեր գործածող հեղինակն ինձ հիշեցնում է գավառացի անճաշակ հարուստ կին, որ գեղեցկության համար մի քանի շար ոսկի ու մարգարիտ է կախում վզին ու բոլոր մատները զարդարում մատանիներով։ Պետք է գործածել այնքան բառ, որքան հարկավոր է իրը և այս կամ այն վիճակը տալու համար։ Ավելորդ բառը մթագնում է պատկերը։
  • Ես չգիտեմ և չեմ ճանաչում բովանդակ հայ գրականության մեջ ավելի գեղարվեստական և ավելի անկեղծ մի ուրիշ երկ, քան «Պեպոն»։
  • Բանաստեղծի համար չկա ավելի բարձր բան, քան ճշմարտությունը։
  • Կյանք. - ահա բոլոր բանաստեղծության, բոլոր գեղեցկության, բարձրի, վսեմի, վսեմագույնի միակ ու զուտ աղբյուրը։
  • Համաշխարհային գրականության մեջ, սկսած Շիրվանզադեից և Սերվանտեսից մինչև մեր օրերը, միայն այն երկերն են դիմացել ժամանակի կործանիչ ազդեցությանը, որոնք կարելույն չափ խերն են թափանցել կյանքը։
  • ...Գրողը պետք է յուր տենդենցիան հիմնի հոգեբանական անհերքելի փաստերի վրա, որպեսզի նրա գրվածքով ընթերցողը ոգևորվի։
  • Լեզուն կազմվում է ամբողջ ազգի հոգեկան, մտավոր, պատմական ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունների ամբողջությունից։
  • Ոճը անհատի ներքին աշխարհի ծնունդն է, նրա արտահայտիչը։ Կարելի է գրել միևնույն լեզվով, բայց միանգամայն տարբեր ոճով։
  • ...Ահա թե ինչու արդարացի է այն ասացվածքը, թե ոճը՝ ինքը հեղինակն է, ինչպես և արդարացի կլինի ասել, թե լեզուն՝ ինքը ազգն է։
  • Ո՛չ, իսկական ռեալիստը արձանագրողի ճշմարտությամբ և հավատարմությամբ չի նկարագրում կյանքի երևույթները, հազար անգամ ոչ. ռեալիստը լուսանկարիչ չէ կամ ստենոգրաֆ. նա նույնչափ հնարագետ է, որքան մի ռոմանտիկ կամ կլասիկ։
  • Դրամատուրգը պետք է լինի հոգեբան, բայց նրա հոգեբանությունը պետք է արտահայտվի գործող անձանց գործով և ոչ սեփական խոսքերով։ Այն պետք է լինի օբյեկտիվ և միանգամայն ազատ հեղինակի բռնությունից։
  • Ընթերցողը. ահա միակ դատավորը գրողի։
  • Չկա կյանքից ավելի գեղեցիկ բան...
  • Ինչ ուղղությամբ ուզում եք գրեք. միայն թե մեզ տվեք մարդն իր վարմունքներով. կյա՛նք տվեք, հուզեցե՛ք, ապրեցրե՛ք մեզ։
  • Գրողը ինքը և ուսուցիչ է, և՛ քննադատ։ Եթե մի գրող պատրաստ չի դրա համար, ավելի լավ է՝ չգրի։
  • Նրանք եթե քննադատներից պիտի սովորեն գրելը, ավելի լավ է՝ չգրեն։
  • Գրողը պետք է զարգացած լինի և աշխարհ տեսած։
  • Աշխարհի ամենամեծ և ամենախոր գրողը մնում է դարձյալ Շեքսպիրը։
  • Անդրկովկասն իմ հայրենիքն է, Ադրբեջանը՝ ծննդավայրս, Թիֆլիսը՝ իմ գրական գործունեության օրրանը, իսկ Հայաստանը նոր որդեգրել է ինձ։
  • Գրողը մի տեղ չպիտի նստի։ Պետք է հաճախ ճամփորդել, ճամփորդել ու գրել։
  • Ավելորդ բառը մթագնում է պատկերը։