Երվանդ Նազարեթյանը նվել է 1986թ. Լենինականում, արհեստավորի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Գյումրու Վահան Տերյանի անվան թիվ 15 դպրոցում: 2004-2006թթ ծառայել է Հայոց ազգային բանակում: Զորացրվելուց անմիջապես հետո 2006-2010թթ սովորել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
Երվանդ Նազարեթյանը ստեղծագործում է դպրոցական տարիներից: Նրա ստեղծագործությունները տպագրվել են տարբեր թերթերում, ամսագրերում եւ գրական հանդեսներում: 2017թ-ին տպագրել է «Երկնած լռություն»խորագիրը կրող բանաստեղծությունների իր անդրանիկ ժողովածուն: Մի քանի սիրված երգերի խոսքերի հեղինակ է: Շուտով պատրաստվում է տպագրոթյան հանձնել իր հաջորդ «Անգին  Դափնի» եւ «Տաղենի» խորագրերով բանատեղծությունների գրքերը: