Ծնվել է 2000թ․ հունվարի 18-ին, Երևանում։ Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերեն և հաղորդակցություն» բաժինը։ Բակալավրի ծրագրի շրջանակներում կես տարի ուսանել է Աթենքում՝ Հունաստանի ամերիկյան համալսարանում։ Այժմ կրկին ուսանում է ՀԱՀ-ում՝ Թարգմանչական ծրագրի շրջանակներում՝ դասախոսներ և մենթորներ Շուշան Ավագյանի և Դավիթ Իսաջանյանի ղեկավարության և օժանդակության ներքո։ 

Ունի մի քանի հրատարակված թարգմանություններ ինչպես նաև մի շարք չհրատարակված չափածո և արձակ թարգմանություններ։ Պոեզիայի հետ հեղինակը սկսել է հարաբերվել երաժշտության հետ ծանոթությունից հետո՝ այդ է իր ստեղծագործությունների մեղեդայնության և երաժշտականությանը ձգտելու գլխավոր պատճառը։ Արձակը հեղինակի համար պարարտ և նոր հող է, որը նա սկսել է վարել կարճ պատմվածքներով։ 

«Անցյալն ու ապագան գոյություն չունեն, պահն է միակ իրական ժամանակը», «Միակ հաստատուն բանը՝ փոփոխությունն է» - այս խոսքերով կարելի է բնութագրել հեղինակի թե՛ ստեղծագործական և թե՛ գոյաբանական հիմքերը։