Ծնվել է Արթիկ քաղաքում, 1983-ի փետրվարի 14-ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի Անգլերեն լեզու և գրականություն բաժինը, այնուհետև Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի ֆոտոլրագրության բաժինը։ Բազմաթիվ հրապարակումներ ունի Ինքնագիր », Գրանիշ », Գարուն, Գրեթերթ, Բագին, Նարցիս, Արտերիա, Կայարան, Երևան ամսագրերում ու առցանց կայքերում։ Գրքի երևանյան 3-րդ փառատոնի «Արձակ» անվանակարգի առաջին մրցանակակիրն է (2019)։ 2022-ին Աննան հաղթել է Creative Armenia կազմակերպության Բրյուսելում կայանալիք «Վիլա Էմպեն» գրողական կացատան ծրագիրը և մեկ ամիս անցկացրել է Բրյուսելի հրաշագեղ արտ դեկո կացատանը՝ աշխատելով շուտով լույս տեսնելիք երկրորդ վեպի վրա։ Մուլտիմեդիա ֆիլմերի հեղինակ է, որոնք ընդգրկում են վավերագրություն, լուսանկարչություն, պոեզիա։

Մինչև 2014 թվականը դասավանդել է Այբ դպրոցում՝ որպես լուսանկարչության ուսուցիչ։ Այժմ աշխատում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես ստեղծագրության դասընթացավար։ Ներկայումս աշխատում է Արցախյան պատերազմին նվիրված վեպի վրա, որի առաջին մասն ավարտել է Բրյուսելի «Վիլա Էմպեն» կացատանը (այս վեպը նույնպես ստացել է ԿԳՄՍՆ դրամաշնորհը, 2022), ինչպես նաև «Հայաստանի ծովափին» երկարատև լուսանկարչական շարքի վրա »: